Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:19 08-12-2023

Էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը. սպանդանոցների մասով օրենքներ կան, բայց դրանք չեն աշխատում

Իրենք կարող են իրենց նկատառումները փոխանցել մեզ, մենք անպայման դրանով կզբաղվենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով տնտեսվարողների այն բողոքներին, թե մորթը սպանդանոցներ հասցնելը թանկ է արժենում։

«Բայց էստեղ էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը, եթե օրենքներն աշխատեն, վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումն այդ ոլորտում լինի բարձր մակարդակի վրա։ Քանի որ օրենքները չեն աշխատում մինչ այժմ այս ոլորտում, դա բերելու է նրան, որ այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել սպանդանոցների ոլորտում, ունենան ֆինանսական դժվարություններ, քանի որ օրենքի պատշաճ չկիրառման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որպեսզի թույլ տա՝ այդ ընկերությունները շահույթով աշխատեն»,-նշեց նա։

Քերոբյանը հավելեց, որ իրենք այդ մասով վճռական են. «Այսինքն՝ պետք է աշխատեցնենք օրենքը։ Եթե տեսնում ենք, որ օրենքը կիրառելու մասով կան բացեր, ապա լրացուցիչ գործիքներ պետք է ներդնենք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան