Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու օր է լրատվականներից զանգահարում են մեկնաբանության համար , իմ էջում կարճ , կոնկրետ գրեմ, անդրադառնամ , կարող եք զետեղել ձեր էջերում։
Դարակաշարերի գաղափարը լավն է, ավելի քիչ կլինեն մոլորություններ, քանի որ շատ քիչ սպառողներ եմ տեսել, ովքեր գնումներ կատարելիս կարդում են մանր տառերով գրված ինֆոն փոխարինիչների մասին։ Բացի դարակաշարերում տարբերակվելը, բոլոր տուփերի վրա պիտի մեծ տառերով նույնպես գրվի օր. պանրային արտադրանք , թթվասերային կամ մածնային արտադրանք , ոչ թե պանիր կամ թթվասեր։ Մսի հետ կապված։ Խոզի մսի չիդենտիֆիկացման պատճառով վերջին երեք տարիներին խոզաբուծության ոլորտը շատ լուրջ խնդիրներ ունեցավ և անկում ապրեց, բացի QR կոդերով մակնշումը , ներկրված և տեղական մսերը նույնպես պիտի լինեն տարբեր դարակաշարերում։ Դա ինչ-որ չափով կմեղմի խոզաբուծության անկումը։ Անցնենք սպանդանոցներին։ Շատ ուրախ եմ , որ վերջապես սկսեց խոսվել շարժական սպանդանոցների մասին։ Շարժական սպանդանոցը կարող է աշխատել հետևյալ պայմաններով , բոլոր մարզերում, ըստ բնակավայրերի քանակի , հաշվարկ կատարել թե քանի շարժական սպանդանոց կարող է սպասարկել, ամեն օրվա համար առանձնացնել մի երթուղի (5-15 բնակավայր) մորթվող կենդանի ունեցող ֆերմերները նախապես իմանալով շաբաթվա որ օրն է գալիս սպանդանոցը , համայնքապետարանում նախապես հերթագրվում է , կամ նաև հնարավոր է հավելված ստեղծվի և այդ հավելվածով գրանցվի և տվյալ օրը սպանդանոցը մոտենա շահառուին։
Դրան գումարած, շարժական սպանդանոցների դեպքում ( սա հին ինֆորմացիա է , չգիտեմ հիմա ակտուալ է , թե՞ ոչ) Երևանի կաշվի գործարանը պատրաստ էր իր կողմից անվճար պատվաստանյութեր նվիրեր անասնատերերին(հատկապես քոսի դեմ) , որի շնորհիվ կենդանին ավելի լավ քաշ կհավաքեր, և կաշվի մթերման հարցն էլ կլուծվեր, չնայած լսել եմ , որ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ են հիմա։
Էսքան բան»։