Ներքին 2 տարի առաջ - 12:25 08-12-2023

Սնանկության ամբողջ վարույթը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Կառավարությունը նպատակ ունի ապահովել սնանկության ամբողջ վարույթը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ հավելելով, որ նախագիծը բխում է դատական և իրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից։

«Էլեկտրոնային սնանկության համակարգի ամբողջական ներդրումը պահանջում է դրան համապատասխան օրենսդրության առկայություն, որը հնարավորություն կտա սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև վարույթի ավարտը, հնարավորինս իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության՝ առավելագույնս բացառելով մարդկային միջամտությունը և գործընթացները իրականացնելով առանց կողմերի անմիջական մասնակցության։

Նշվածով պայմանավորված՝ ռազմավարությամբ նախատեսված է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա «Սնանկության մասին» օրենքի փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի մշակում՝ էլեկտրոնային համակարգերի պատշաճ կիրառումն ապահովելու համար։

Ընդ որում, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրմանը զուգահեռ իրավական դաշտի համապատասխանեցումը և նախապատրաստումը բխում է նաև այս ոլորտում սահմանված Եվրոպայի խորհրդի չափանիշներից»- ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ, որոնք առաջ են եկել իրավակիրառ պրակտիկայում, և այդ խնդիրների լուծումը նույնպես կտրվի կարգավորումներով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին