Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:07 07-12-2023

ԿԿՀ անդամ չընտրվեց․ ԱԺ խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի թեկնածության քվեարկությանը: Քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել, ուստի Հարությունյանը չի ընտրվել:

ՔՊ-ն բոյկոտեց նաև երկրորդ թեկնածուի ընտրությունը՝ պատճառաբանելով, որ վերջինս եզրափակիչ ելույթից հրաժարվել է։