Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:03 06-12-2023

Ալավերդիում բախվել էին զոռբայությունն ու ժողովրդավարությունը․ Գնել Սանոսյան

«Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը, հաղթեց օրենքը»,- ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Ալավերդիում երեկվա իրադարձություններին: «Այն, ինչ տեղի է ունեցել, ամբողջովին օրինական է՝ այս դահլիճում ընդունված օրենքներին համահունչ. ՏԻՄ օրենքի որևէ կետ չի խախտվել»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավարին, ինչից հետո ընտրվել է նոր՝ ՔՊ-ական համայնքապետ։