Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:32 24-09-2021

Առաջարկում ենք ՀՀ 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ. Գնել Սանոսյան

Առաջարկում ենք ՀՀ 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծին:

Սանոսյանն ընդգծեց՝ համայնքների խոշորացման նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: «Խոշորացումով ոչինչ չենք փակում, կառավարման մոդելն ենք փոխում՝ եղած հմտությունները միատեղելով ու դրանով նպաստելով համայնքների զարգացմանն ու ունենալ ապակենտրոնացում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ որոշ բնակավայրեր, հնարավոր է, համայնքի ավագանիում չունենան անդամներ, բայց դա չի նշանակում, թե ավագանու մյուս անդամներն այդ բնակավայրերին ուշադրություն չեն դարձնելու:

Հաջորդ տարածված հարցին՝ սա քաղաքակա՞ն պրոցես է, Սանոսյանը պատասխանեց՝ իհարկե: «Ընտրություններ են, այն էլ համամասնական, քաղաքական ուժերն են մասնակցում: Սա շատ լավ է, քաղաքական ուժերը ոչ միայն կմասնակցեն, այլև սրանից հետո ՀՀ բոլոր բնակավայրերում տեղի ունեցող պրոցեսների, զարգացման գործընթացների համար հենց քաղաքական ուժերը պատասխանատվություն կկրեն, որովհետև իրենց թիմերի ներկայացուցիչներն այնտեղ լինելու են կա՛մ ավագանու անդամ կա՛մ վարչական ղեկավար, կա՛մ համայնքապետ, և քաղաքական թիմը պետք է նաև պատասխանատվություն կրի»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ բյուջեի անարդար բաշխում ևս չի լինի: Սանոսյանի խոսքով՝ սա համայնքների խոշորացման մեծ փուլ է, բայց վարչատարածքային բաժանումն ավարտ չունի:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք մարզպետարանները փակվելու են, Սանոսյանն ասաց, որ չեն փակվելու, ավելին՝ դրանք այժմ շատ մեծ դեր ունեն՝ նոր ձևավորվող համայնքներին աջակցելու առումով, բայց կգա մի փուլ, երբ կարիք կլինի մարզպետարանների բովանդակությունը փոխել:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան