Ներքին 2 տարի առաջ - 16:45 06-12-2023

Արցախի մշակութային ժառանգությունը՝ լուսանկարներով. հայտնի են «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով ցուցահանդես-մրցույթի հաղթողները

«Դեկտեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրվում են համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Մրցույթին մասնակցել են ավելի քան 40 արհեստավարժ և սիրողական լուսանկարիչ։

Բացման խոսքով հանդես եկան հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, կազմակերպիչները, մրցույթը գնահատող հանձնախմբի անդամները։

«Ընտրությունը կատարվել է 2 անվանակարգով՝ «Լավագույն գեղարվեստական լուսանկար», «Լավագույն վավերագրական լուսանկար» և «Հատուկ մրցանակ»»,- Oragir.News-ին տեղեկացրեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Շենգավիթի մասնաճյուղի աշխատակից, նախկինում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը։

«Նման ցուցադրությունները կարևոր են։ 1 դար և ավելի առաջ Արամ, Արա, Արտաշես Վրույրները բազում լուսանկարներ են թողել մեր դարավոր պատմության հոգևոր մշակութային ժառանգությունից, որոնց մեծ մասն այսօր գոյություն չունի։ Դեռևս երիտասարդ տարիներին ծանոթ էի Վրույրների կատարած աշխատանքին, նրանց լուսանկարներին, որոնք տպագրվել էին առանձին գրքով: Ցավոք, պատմությունը կրկնվում է, և ներկա ցուցադրությունում արդեն Արցախի մշակութային ժառանգությունն է, որը մնացել է թշնամու տիրապետության տակ, և պարզ չէ դրանց ներկա ու հետագա ճակատագիրը»,- ասաց Ըռքոյանը:

Լավագույն լուսանկարների հեղինակները պարգևատրվեցին խորհրդանշական մրցանակներով։ «Լավագույն գեղարվեստական լուսանկարներ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Ավետիս Ավետիսյանը «Մատաղիսի Սբ. Եղիշա եկեղեցի», Լիլիան Գալստյանը «Մենք ենք մեր սարերը. հուշարձան» և Էլինա Աղաջանյանը «Շուշի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի» լուսանկարներով։

«Լավագույն վավերագրական լուսանկար» անվանակարգում մրցանակի արժանացան Ներսես Մատինյանը «Երից Մանկանց վանք», Զոհրաբ Ըռքոյանը «Կամուրջ՝ Հակարիի արևելյան վտակ» և Սարգիս Գասապեանը «Երկրագիտական թանգարանի մուտքի դուռը, Ստեփանակերտ» լուսանկարներով։ Հատուկ մրցանակի արժանացավ Մարիա Մինասյանը՝ «Ստեփան Շահումյանի արձան» լուսանկարով։

Ցուցադրությանը ներկա էին նաև վերջերս բռնի տեղահանված արցախցիներ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան