Ներքին 2 տարի առաջ - 22:13 11-12-2023

Երևանում տեղի ունեցավ «Շրջափակված Արցախ» խորագրով մրցույթի ամփոփման երեկոն․ ֆոտո

Այսօր Երևանում գտնվող «Բարդակ» փաբում տեղի ունեցավ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի կազմակերպած «Շրջափակված Արցախ» խորագրով մրցույթի ամփոփման երեկոն։



Ցուցադրվեցին 70-ից ավելի ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի էր նկարագրում Արցախը շրջափակման ժամանակ։



Նշենք, որ «Ակն ընդ ական»-ը «Շրջափակված Արցախ» խորագրով մրցույթը հայտարարել էր նախորդ տարի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը շրջափակեց Արցախը։