Ներքին 2 տարի առաջ - 19:27 04-12-2023

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը Ստեփանակերտում է մահացել, մյուսը՝ Երևանում

Արսեն Մասիսի Մարկոսյանը մեկն է այն հարյուրավոր տղաներից, ովքեր մազապուրծ փրկվեցին թշնամու գնդակից՝ ցավոք, դառնալով հայ իշխանավորների անգործության ու անտարբերության զոհը։

«Հունվարի 23-ին եղբայրս՝ Արսենը, կդառնար 20 տարեկան, եթե սեպտեմբերի 25-ի այդ չարաբաստիկ պայթյունի օրը ստիպված չլիներ մի քանի լիտր բենզինի համար հերթ կանգներ և պայթյունի զոհ դառնար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է քույրը՝ Անի Մարկոսյանը։

Արսենը ծնվել է Մարտակերտ քաղաքում՝ զինվորականի ընտանիքում։ Այնուհետև տեղափոխվել է հայրենի Առաջաձոր։ Դպրոցն ավարտելուց հետո` հուլիսին, մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության, այնուհետև անցել է պայմանագրային ծառայության որպես ականանետի հաշվարկի հրամանատար։ Սահմանային հերթապահությունը իրականացրել է «Եղնիկներ» կոչվող տեղամասում։



Արսենը մինչև սեպտեմբերի 24-ը ծառայակից ընկերների հետ եղել է շրջափակման մեջ։ Միայն 24-ին է կարողացել կապի դուրս գալ հարազատների հետ և իմանալով, որ նրանք գյուղից տեղահանվել են և գտնվում են Ստեփանակերտում, իր ընկերների հետ եկել է Ստեփանակերտ։

«Քանի որ թշնամին արդեն Ստեփանակերտի մատույցներում էր, եղբայրներս ուզում էին օր առաջ իրենց ընտանիքներին դուրս բերել, սակայն կար վառելիքի խնդիր։ 3 եղբայրներս սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան դուրս են եկել տնից վառելիք փնտրելու, եղել են տարբեր լցակայաններում, բայց ի վերջո գնացել են Հայկազովում գտնվող ՊԲ պահեստ, որտեղ էլ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վրավորվել և տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան գրանցվել է Արսենի մահը՝ 90% ախտահարությամբ։ Մյուս եղբայրս էլ օրեր անց մահացել է Երևանում։ Բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել միայն փոքր եղբորս կյանքը»,- ասում է Անին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը