Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:40 04-12-2023

Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա կրկին կվերադառնա․ Դեյվիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։

Այս մասին նա գրել է The Sun պարբերականում հրապարակած իր հոդվածում։

«Դժվար է հիշել ոչ վաղ անցյալում նման վտանգի և անորոշության ժամանակ»,- նշել է նա:

Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը: Նրա խոսքով՝ Պուտինը, Չինաստանի ղեկավարությանը, իսլամիստական ծայրահեղականությունը թունավորում են երիտասարդ մտքերը, և այս բաները չեն անհետանա մեկ գիշերում։

Նրա խոսքով՝ այլևս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։ «Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա»,- եզրափակել է նա։