Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 15:08 04-12-2023

Ինչքան շատ հնդիկ գա ՀՀ աշխատելու, այնքան լավ. հարցում

Վերջին շրջանում Հայաստանում արտերկրից օտարերկացիների մեծ հոսք կա, որոնց գերակշռող մասը Հնդկաստանի քաղաքացիներն են։ Եթե ժամանակին նրանք Հայաստան էին գալիս ուսման նպատակով, հիմա նաև աշխատանքի։

Հնդկաստանի քաղաքացիներին կարելի է հանդիպել տարբեր ոլորտներում՝ շինարարություն, սպասարկման ոլորտ և այլն։

Նրանց մեծ թիվը քաղաքացիների մոտ տարբեր կերպ է ընկալվում, որոշները դեմ են, որ այսքան հնդիկ է եկել ՀՀ, որոշներն էլ չեզոք են։

Oragir.News-ը շրջեց փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն, որ հնդիկները գալիս են Հայաստան աշխատելու։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ նորմալ են վերաբերվում հնդիկների՝ Հայաստանում աշխատելուն։

«Շատ լավ եմ վերաբերվում, լիքը աշխատատեղ կան, իսկ հայերը չեն ուզում աշխատել, հնդիկներն աշխատում են»,- ասաց մի կին։

Քաղաքացիներից մեկն էլ մեր հարցին պատասխանեց` ասելով, որ Հնդկաստանի քաղաքացիները էժան վարձատրվող աշխատուժ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից