Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:08 01-12-2023

ԱՄԷ-ում ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր

Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը, հանդիպում ունեցել ներկայացուցիչների հետ։ Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության` մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, COP 28-ի շրջանակներում դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթինը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝ հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։ Այն համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան