Ներքին 2 տարի առաջ - 17:15 01-12-2023

Հիմա էլ ոտնահարվում է կայանտեղիներին մոտ ապրող մարդկանց իրավունքները. Տիգրան Քեյան

Երևանի քաղաքապետարանում ընթանում է կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկումը, որի ժամանակ «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը դիմելով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ասաց․ «Երևանի կենտրոնում ապրող բնակիչները հնարավորություն չեն ունենալու իրենց մեքենաները մատչելի գնով կայանել, և դրանով իրենց սահմանադրական իրավունքն է ոտնահարվում…Արդյո՞ք այդ հարցը հաշվի առել եք քննարկումների ժամանակ, ո՞նց եք պատկերացնում այդ տարածքում ապրող բնակիչների կայանման հարցի լուծումը»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին հարցն ակտիվ քննարկվում է։ «Բայց պետք է նաև հասկանանք, որ հաճախ բակերում կայանման հնարավորություն կա և ավելին՝ ինչպես ներկայումս, այս որոշումը, եթե ընդունվի, 24:00-9:00-ն անվճար է լինելու կայանումը, միգուցե կարելի է քննարկել ժամերը փոփոխելու հարցը։ Կարևոր նպատակը կենտրոնի բեռնաթափումն է։ Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ապրում եմ Աբովյան փողոցում, դա նշանակում է, որ ամբողջ զոնայում ինձ համար անվճար պետք է լինի»,-ասաց նա և հավելեց, որ տրամաբանական պետք է լինի, որ շատ կոնկրետ իր տան հատվածն անվճար լինի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան