Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Ագրարային համալսարանի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Ագրարային համալսարանի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:20 01-12-2023
Նոյեմբերի 27-ին խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, որի մասնակիցների մեջ կան նաև անչափահասներ:

Ծեծկռտուքի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն իրավապահ մարմիններին տեղեկացրել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում: Վիրավորները բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:

Վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել ու ձերբակալվել են:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված