Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:50 30-11-2023

Քննարկվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը

Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի է ունեցել «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին նվիրված երրորդ քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ, ինչպես նաև հանձնաժողովներին կից գործող փորձագետներ:

Մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Դանեղյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատարությունը և ոստիկանության շտաբի ղեկավար կազմը։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը համապարփակ անվտանգության հայեցակարգի ներքին անվտանգային բաղադրիչի շրջանակներում կարևորել է բարեփոխումն ու այդ ուղղությամբ ԱԺ հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Ոստիկանական գվարդիայի օրենսդրական փաթեթին մանրամասն անդրադարձ կատարելու հերթական հնարավորությունը՝ հիմքում ունենալով հայեցակարգի ուղղությամբ իրականացված քննարկումները։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր բացման խոսքում կարևորել է օրենքի նախագծին նվիրված փուլային քննարկումները, ինչը հնարավորություն է տվել տարբեր հարթակներում մասնագիտական կարծիքներ փոխանակել և վեր հանել խնդիրներ։

Լիլիթ Դանեղյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը երկարատև և սերտ համագործակցության համար։ Նա անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակում օրենքի մշակման և իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով փորձագիտական աջակցությանը, կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին։ Լիլիթ Դանեղյանը ելույթում նշել է, որ ԵԽ-ն կշարունակի աջակցել ՆԳ նախարարությանը նշված ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակում։
Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես ոստիկանության զորքերի՝ այլ ստորաբաժանման կազմից դուրս գալու հարցի շուրջ։

Մանրամասն քննարկվել են արտակարգ և ռազմական դրության ժամանակ Ոստիկանական գվարդիայի լիազորությունների, ինչպես նաև ռեժիմների ապահովման օժանդակության վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ քննարկումները կազմակերպվել էին «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի