«ԱԱԾ-ի տեսանյութում ուղիղ և բառացի ասվում է, որ հարցաքննվել են միայն մանկապարտեզի աշխատակիցներ»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով այսօր մամուլում տարածված տեղեկությանը, թե ԱԱԾ-ն մտել է մանկապարտեզներ, և տնօրենները ԱԱԾ-ում հարցաքննվել են։
Հարցին՝ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա ներգրավվա՞ծ է եղել մանկապարտեզների գործում, մամուլի խոսնակն ասաց․
«Ոչ, քաղաքապետարանի աշխատակիցներն այդ հարցաքննությանը ներգրավված չեն եղել»։
Հիշեցնենք՝ մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ և Երևանի մանկապարտեզների տնօրենները ԱԱԾ-ում հարցաքննվել են։
Տարածված տեղեկության համաձայն՝ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք։