Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:02 28-11-2023

«Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Օրեր առաջ մեկնարկել է իշխանափոխության մի ուշագրավ նախաձեռնություն՝ «Զանգ» անվանումով. ամեն երեկո մի քանի քաղաքացիներ՝ նախկինում յառի նիկոլականներ, Մաշտոցի պուրակից մեկնարկում են վրանով ու զանգով երթ ու իրազեկում են քաղաքացիներին, որ պարտադիր պետք է փոխել իշխանությունը, որտև քպ-ենք վատ են կառավարում ու Հայաստանը վերածում են ադրբեջանի։

Դեռ քաղաքացիները չեն շտապում միանալ «Զանգ»-ին։ Դեռ։ Հուսով եմ՝ շուտով վրանն ու զանգը իրենց դերը կկատարեն ու մարդիկ ոտքի կկանգնեն ու կիրականացնեն խաղաղ իշխանափոխություն։

Սակայն եթե տեղի ունենա անհավանականը ու «Զանգ»-ին չհաջողվի հասնել իրենց նպատակին, ապա փույթ չէ - ես մտածել եմ մի հանճարեղ ծրագիր ու «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Կորիզ» նախաձեռնությունը։ Ամեն երեկո 2-3 համախոհների հետ հավաքվելու ենք անգլիական այգում (որտև անգլիացիները «դառը կորիզ» ժողովուրդ են) ու իրականացնելու ենք «անեծքի երթ» քաղաքով մեկ՝ խնդրելով քաղաքացիներին միանալ մեզ։ Վերջում «անեծքի երթի» բոլոր մասնակիցներով կանգնելու ենք մի բանուկ փողոցում ու մտքի ողջ ուժով անիծելու ենք՝ առ այն, որ գիլաս ուտելիս կորիզը մնա նիկոլի բկում։ Մեզ անմիջապես 3 ժամով ձերբակալելու են՝ ապօրինաբար անեծք տալու համար, բայց մենք չենք ընկրկելու - հաջորդ օրը նոր եռանդով իրականացնելու ենք մեր «անեծքի երթը», որը ծայրից ծայր ուղեկցվելու է Зимняя вишня երգի կատարմամբ։

Մեր այս ծրագիրն անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության, քանի որ եթե «հանրային անեծքին» միանա կրիտիկական մասսան ու մտքի ուժով ձևավորի կորիզի՝ բկում մնալու փափագ, ապա կորիզը անխուսափելիորեն կհայտնվի նշված վայրում։ Դե իսկ մնացածը տեխնիկայի հարց է. բկում հայտնաբերելով կորիզ՝ նիկոլը պարտադիր կհասկանա, որ իր բանը բուրդ է, որ եկել է հրաժարականի պահը ու կշտապի հրաժեշտ տալ իշխանությանը։
«Կորիզ» - զգա՛ մտքիդ ուժը. միացի՛ր ու անիծի՛ր։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել