Ներքին 2 տարի առաջ - 15:55 27-11-2023

Ռեկտորը գողության համար օրենքով պետք է լքի՞ պաշտոնը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին ԱՄՆ-ում բռնվել է հագուստի խանութից գողություն կատարելիս, դատապարտվել է Լոս Անջելեսի դատարանում, նստել է բանտում, որից հետո նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:



Դիանա Գալոյանը բանտում նստելուց հետո սակայն չէր ներկայացել դատարան փորձաշրջանի կատարման ապացույցներով, ինչից հետո տրվել էր հետախուզման հրաման:
Ըստ Լոս Անջելեսի դատարանի պաշտոնական կայքի, այդ գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել ընդամենը 2 ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին:



Այն չլսված խայտառակ փաստը, որ Հայաստանում պետական համալսարանի ռեկտորը հագուստի գող է, դեռ մի կողմ թողնենք:

Բանն այն է, որ ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ:

Ինչպես կարելի է տեսնել, Դիանա Գալոյանի դատվածությունը մարված չի եղել առնվազն մինչև 2023թ.-ը, սակայն ռեկտորի պաշտոնում նա նշանակվել է 2020թ.-ին, ինչը ըստ նույն օրենքի նշանակում է, որ նրա լիազորությունները պետք է անմիջապես դադարեցվեն:

Արդյոք ԱՄՆ-ում դատապարտված և դատվածությունը չմարված լինելը բավարար է օրենքի ուժով ռեկտորին հեռացնելու համար, թե՞ «Ամերիկայի գողը գող չի մեզ համար», կփորձենք պարզել ՀՀ ԿԳՄՍՆ-ին և Արդարադատության նախարարությանը հարցումներ ուղարկելով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին