Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:06 27-11-2023

Դժբախտ դեպք է, ցավակցություններս ընտանիքին. Ավինյանը՝ անսարք տրոլեյբուսի վարորդի վրաերթի մասին  

Անցած շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրանսպրոտային պատահար, մահացել է տրլեյբուսի վարորդը։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ հարուցվել է քրեական գործ, ներկա պահին ընթանում է քննություն, տուժածի ընտանիքն ցուցաբերվել է աջակցություն։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանն ասաց, որ դեպքը տեղի է ունցել Թևոսյան փողոցում։

«Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով առջևում կայանված «Զիլ-131» մանիշի քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև կանգնած տրոլեյբուսի վարորդին և քարշակման նպատակով կցորդման աշխատանքներ իրականացվող ավագ վարորդ-փականագործին։ Տրոլեյբուսի վարորդը մահացել է, իսկ ավագ վարորդ-փականագործը տեղափոխվել հիվանդանոց, երեք օր անց դուրս է գրվել հիվանդանոցից»,- մանրամասնեց նա։

Տիգրն Ավինյանն էլ արձագանքեց. «Դժբախտ դեպք է, ցավակցություններս ընտանիքին»։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը