Ներքին 2 տարի առաջ - 19:47 26-11-2023

Լոռու մարզում՝ «Պուշկինյան» 3-րդ ոլորանում, DAF բեռնատարը կողաշրջվել է․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Վազգեն Պ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի 3-րդ ոլորան ընկած հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում չառաջանա:

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առկա է եղել վառելիքի արտահոսք:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը