Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:47 24-11-2023

Այսօր մենք մեր մարտահրավերներին դիմակայում ենք միայն ժողովրդավարության շնորհիվ

«ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը արդարությունն է: Պիտի նաև խոստովանեմ, որ մի շարք կոնկրետ քրեական գործեր մարդիկ ընկալում են որպես ինդիկատոր. մի խմբի համար դա ցուցիչ է, որովհետև եթե այդ մարդիկ ազատության մեջ են, ուրեմն ՀՀ-ում արդարություն չկա, այ երբ այդ մարդիկ չլինեն ազատության մեջ, ՀՀ-ում կլինի արդարություն»,- այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե հայ ժողովուրդը ակնկալում էր, որ արդարադատությունը կվերանգնվի, և բոլոր հանցագործները պատասխան կկրեն:

Փաշինյանն իր խոսքում նշեց՝ «մարդիկ կան ասում են՝ մոռացա՞ր՝ ինչ էիր ասում, ո՛չ, ոչ մի բան էլ չեմ մոռացել և չի մոռացվի»:

Նրա խոսքով՝ այսօր ունենք տասնյակ քրեական գործեր, բայց չունենք դատավճիռներ, և սա մեծ պրոբլեմ է, որ իրեն էլ է անհանգստացնում.

«Բայց ես իրավասու եմ կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնցով լիազորված եմ օրենքով: Մենք ուզո՞ւմ ենք՝ ես այդ գործողությունների գիծն անցնեմ, մենք այդ դեպքում ժողովրդավարությունը կկորցնենք ու կդառնանք դիկտատուրա, իսկ դա մեր պետության լինելիության-չլինելիության հարցն է, որովհետև այսօր մենք մարտահրավերներին դիմակայում ենք միայն ժողովրդավարության շնորհիվ»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն