Ներքին 2 տարի առաջ - 23:59 23-11-2023

Աստանայում քննարկվել է հայ-ղազախական տնտեսական համագործակցությունը

Նոյեմբերի 20-ից 22-ը հայ-ղազախական բարեկամական խումբը՝ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Նարեկ Գրիգորյանի, Հակոբ Ասլանյանի, Նարեկ Բաբայանի հետ համատեղ աշխատանքային այցով գտնվում էր Աստանայում, այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության, Սենատի և Մաժիլիսի հայ-ղազախական բարեկամական խմբերի ղեկավարության և անդամների հետ։ Իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատվիրակությանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևը։

Կայացած հանդիպման ընթացքում «Հայաստան-Ղազախստան» խորհրդարանական բարեկամության պատվիրակությանը ներկայացվել է Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ միտված տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացմանն ու Ղազախստանի տարանցիկ ներուժի ավելացմանը։

Այցի ընթացքում ակտիվ քննարկումներ են եղել Սենատի սոցիալ-մշակութային զարգացման և կրոնի հարցերի հանձնաժողովի նախագահ Նուրտերե Յուսիպի հետ, որի ընթացքում ընդգծվեց նաև Հայաստանի և Ղազախստանի միջև սոցիալ-մշակութային և առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն, ինչպես նաև փոխադարձ մատակարարումների օպտիմալ ուղիների մշակմանը միտված համատեղ ջանքերի կարևորությունը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն