Ներքին 2 տարի առաջ - 19:48 23-11-2023

Միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. զեկույց

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը:

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ 10 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ու ապաստան գտել Հայաստանում:

2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։

«Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսները ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,-նշված է զեկույցում:

Զեկույցը հիշեցրել է, որ ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազի՝ Լեռնային Ղարաբաղի 300 նախկին ղեկավարներ «հետախուզման մեջ են»՝ պատերազմների ընթացքում կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար։ Այդ ղեկավարներից 8-ը կալանավորվել են, տեսախցիկների առաջ նվաստացվել և տեղափոխվել Բաքվի բանտեր:

Անդրադառնալով պատանդներին՝ հիշեցրել են, որ 2020 թվականից ի վեր նաև անհայտ թվով հայ խաղաղ բնակիչներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, նաև Հայաստանի սահմաններում։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա ըստ զեկույցի՝ 36 հայ ռազմագերի շարունակում է մնալ ադրբեջանական բանտերում: Այնինչ, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեին:

Զեկույցը շեշտում է՝ այժմ, երբ երկու պատերազմներն էլ ավարտվել են, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Ժնևի կոնվենցիաների համաձայն: Ռազմագերիների մեծ մասը գերեվարվել է 2020 թվականի պաշտոնական հրադադարից մեկ ամիս անց Խծաբերդի տարածքում։

«Քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները, որոնցից մի քանիսը ապօրինաբար դատապարտվել են Ադրբեջանում երկարաժամկետ ազատազրկման, պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն և առնվազն որպես վստահության ամրապնդման միջոց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները կարողանան արդյունք տալ:

Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ միջնորդները, ինչպես նաև մյուսները, պարտավոր են հորդորել Ադրբեջանին՝ անվերապահորեն և անհապաղ ազատել նրանց»,-ասված է զեկույցում:

Զեկույցում անվանական ներկայացված են բոլոր գերիները՝ այդ թվում ԼՂ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, նաև գերեվարված քաղաքացիական անձինք, զինվորականներ:



Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն