Ներքին 2 տարի առաջ - 14:20 23-04-2024

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 41 դեպք է արձանագրվել․ ԽԱՊԿ զեկույց

2024-ի 1-ին կիսամյակում որևէ բռնություն լրագրողների և օպերատորների վրա չեն եղել։ Այս մասին այսօր ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացնելով 2024-ի 1-ին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումների 17 դեպք է արձանագրվել, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 41 դեպք։

«Լրագրողները հաճախ անվայելուչ, վիրավորական վերաբերմունքի են արժանանում»,- նշեց ԽԱՊԿ նախագահը ընդգծելով, որ բացասական վերաբերմունքը նկատվում է հայտնի քաղաքական գործիչների և գործարարների կողմից։ Այսպիսի փաստերով ներկայում 2 դատական հայց քննության ընթացքում է։

Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ 2024-ի 1-ին եռամսյակում արձանագրել են 12 նոր դատական հայց ընդեմ լրագրողների և ԶԼՄ-ների, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 3-ով։ 12 հայցից 5-ը պետական պաշտոնյաներ են ներկայացրել, 6-ը գործարար շրջանակները, 1 դեպքում հայցվորը պաշտոնյա կամ գործարար չէ։

Նշենք, որ խոսքի ազատության թեմային օրեր առաջ անդրադարձել էր նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, նշելով, որ ՀՀ-ում ժողովրդավարությունից հետընթաց է նկատվում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն