Ներքին 2 տարի առաջ - 16:00 21-11-2023

Ջերմուկի հյուրանոցներում շարժ չկա, համարների գներն էլ կտրուկ նվազել են

«Զբոսաշրջիկների սակավությունը սեզոնային է, ամեն տարի էլ այս վիճակն է, ամիս-ամսուկես շարժը թույլ է։ Բացի այդ՝ վերջին սեպտեմբերյան դեպքերից հետո դեռ նոր ենք քիչ-քիչ վերականգնվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

Հյուրանոցներից մեկից մեզ փոխանցեցին, որ անցած տարիների համեմատ հիմա շարժն ավելի թույլ է, բայց ամանորյա ամրագրումներ արդեն կան։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի, «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային տեղեկատվական հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը ևս խնդիրը կապեց աշնանային սեզոնի հետ.

«Նախորդ սեպտեմբերյան դեպքերի հետ չեմ կապում խնդիրը, որովհետև քաղաքը վերդարձել է իր բնականոն կյանքին: Շուտով զբոսաշրջիկների շարժը կվերսկվի` կապված Ամանորի հետ, այնուհետև, երբ քաղաքը ամբողջովին ձյունով ծածկվի կսկվի խորը ձմեռային սեզոնը»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի13-ին և 14-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից նաև Ջերմուկ քաղաքի ուղղությամբ էին ինտենսիվ կրակ վարել ինչի հետևանքով բնակչությունը տարհանվել էր: Թշնամին հարվածներ էր հասցրել Ջերմուկի ճոպանուղուն ինչպես նաև մի քանի հյուրանոցների:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել