Արտաքին 2 տարի առաջ - 16:02 21-11-2023

Խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Հաջևին ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցում։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ խաղաղությանը նպաստելու և լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է հայացքն ուղղի տարածաշրջան և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը բարի մտադրություններ ունի. մեր երկրի ինքնիշխանությունն ապահովված է, տարածաշրջանում ի հայտ է եկել նոր ստատուս քվո, և այս ստատուս քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախկին ստատուս-քվոն, որը Հայաստանն էր ստեղծել ադրբեջանական հողերի բռնազավթմամբ, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի», - ասել է նա։

Հիմեթ Հաջիևը հայտնել է, որ Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար և «Հայաստանից հստակ գաղափարներ են սպասում»։

«Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից դուրս, երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, իսկ մենք ասում ենք, որ երրորդ կողմի օրակարգ մտցնելու փոխարեն պետք է առաջ տանենք խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի