Արտաքին 2 տարի առաջ - 09:00 21-11-2023

Էրդողանը ՀՀ-ին կոչ է անում սեղմել Ադրբեջանի մեկնած «բարեկամության ձեռքը»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հերթական անգամ կոչ է արել իր անվտանգությունը փնտրել հարևանների հետ համագործակցության մեջ, այլ ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու:

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է նախօրեին՝ իր գլխավորած նախագահական կաբինետի նիստից հետո երկրի բնակչությանն ուղղված ուղերձում։

«Արևմտյան որոշ գերտերություններ մինչ այս պահը չեն գիտակցում, որ Ղարաբաղյան պատերազմից սկսած` մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է բացվում: Հայ ժողովրդի ու նրա ղեկավարների համար լավ կլիներ անվտանգություն փնտրել ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության ու համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր վարձավճար են ստացել Հայաստանին հրահրելով, իրականում ամենամեծ վնասն են պատճառել հայերին»,- կարծում է նա։

Թուրքիայի առաջնորդի համոզմամբ՝ Արևմտյան երկրների կողմից ուղարկված զենքն ու զինամթերքը չեն կարող կայուն խաղաղություն ապահովել։ Նա այս համատեքստում կոչ է արել Հայաստանին սեղմել Ադրբեջանի մեկնած «բարեկամության ձեռքը»։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ