Արտաքին 2 տարի առաջ - 12:22 15-11-2023

Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևը շեշտել է, որ նախորդ տարի Պաղեստինում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը դրական քայլ էր՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ երկու պետությունների օրակարգում է Պաղեստինում դպրոց կառուցելու հարցը։

Ադրբեջանի ղեկավարը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Գազայում լարվածությունը շուտով կվերացվի։

«Ադրբեջանը միշտ համերաշխություն է դրսևորել պաղեստինյան հարցի առնչությամբ և աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի և ՄԱԿ-ի բանաձևերի ու որոշումներին վրա: Մեր երկիրը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը»,- ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի