Սպորտ 2 տարի առաջ - 12:06 14-11-2023

5 արծաթե, 5 բրոնզե մեդալ․ Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնությունը

Աշխարհի ավելի քան 70 երկրի 650 սամբիստներ 3 օր շարունակ Երևանում պայքարեցին աշխարհի առաջնության բաղձալի մեդալների համար:

Կանանց և տղամարդկանց մարզական սամբոյի, և տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչներ ունեցավ բոլոր քաշային կարգերում և արդյունքում կարողացավ 10 մեդալ նվաճել՝ 5 արծաթե և 5 բրոնզե:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ հայ մարզիկների մրցելույթներն աննախադեպ էին:

«Շնորհավորում եմ բոլորիս. սա իսկապես շատ լավ արդյունք է. ավելին է, քան երբևէ եղել է: Հայաստանի սամբոյի մեծահասակաների հավաքականն աշխարհի առաջնություններում երբևէ այսքան մեդալ չէր նվաճել: Ցավոք, ոսկե մեդալ չունեցանք. ոմանց խանգարեց հուզմունքը, ոմանք շատ ավելին էին ցանկանում անել, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է աշխատել հաջորդ առաջնությունում ոսկե մեդալներ ունենալու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ մարզական խոշոր միջոցառումների անցկացման առումով Հայաստանը բարձր նշաձող է սահմանել. «3 օր շարունակ աշխարհի սամբիստների մայրաքաղաքը Երևանն էր: Կազմակերպչական առումով կարող եմ ասել, որ մրցաշարը բարձրակարգ էր։ Դրա վառ վկայությունը մասնակից երկրների ներկայացուցիչների շնորհակալական խոսքերն էին. շատերն ասում էին, որ սա լավագույն առաջնությունն էր, որին իրենք մասնակցում էին: Կարող ենք փաստել, որ մենք ի զորու ենք անցկացնել բարձր կարգի մրցումներ»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գնահատմամբ՝ մեծահասակների աշխարհի առաջնությունում 10 մեդալ նվաճելը գերազանց արդյունք է:

«Ճիշտ է, ոսկե մեդալ չկարողացանք նվաճել, բայց սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի մեծահասակների հավաքականը 10 մեդալ է նվաճում աշխարհի առաջնությունում: Հավատացնում եմ՝ սա գերազանց արդյունք է մեզ համար: Ոսկե մեդալին շատ մոտ էինք: Կարծում եմ՝ տղաներին մի քիչ չհերիքեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նաև կաշկանդում էր այն հանգամանքը, որ տանն են հանդես գալիս:

Պատասխանատվությունը մեծ էր, լարվածություն կար: Կարծում եմ՝ մյուս տարի մեր երիտասարդները կարդարացնեն բոլորիս սպասելիքները: Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականը երբեք մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչներում 5 մասնակից չէր ունեցել. սա աննախադեպ էր»,- նշել է գլխավոր մարզիչը, փոխանցում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հիշեցնենք՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):
Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի