Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:24 14-11-2023

30 տարի սահման պահող արցախցուն չէին ասում՝ ՀՀ անձնագիր չես ունեցել. Մանուկյան

ԱԺ քառօրյայի օրակարգում մի շարք կետեր կան, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացու անձնագրին։ Այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովում միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնում էր կապույտ անձնագրերի ու ID քարտերի հարցը, մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել ՀՀ քաղաքացուն, թե բոլորը երբ կարող են ստանալ ID քարտերը և կենսաչափական անձնագրերը։ Պատասխանը չկար, հայտնի չէ։ Մարդու պարտականությունն է ապահովել ՀՀ քաղաքացուն անձնագրով, բայց ասում է հայտնի չի, փոխարենը միգրացիոն ծառայության պետն առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում, փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրված այդ կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է ու դրանով չեն կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել»,- ասաց Մանուկյանը՝ բերելով մի քանի պարզ օրինակ.

«Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որ ծնունդով Հարդութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել, 30 տարի շարունակ Արցախի առաջնագծում արցախցիներին, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, չեն ասել՝ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել։ Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած արցախցուն չեն ասել, որ դու ՀՀ անձնագիր չունես, քաղաքացի չես, նույն 1000 դրամների հիմնադրամ վճարումներ կատարած արցախցուն չեն ասել՝ դու միայն ճամփորդական անձնագիր ունես և Հայաստանի քաղաքացի չես»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից