Ուղիղ եթեր
Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 00:27 12-11-2023

ԵԹԿՊԻ-ն վաղաժամ է համարում իր տարածքը «Արտդոկֆեստին» տրամադրելը. ԵԹԿՊԻ ռեկտոր

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23֊26֊ը նախատեսված էր անցկացնել «Արտդոկֆեստի արձագանքը Երևանում» փառատոնը, որը, սակայն, փառատոնի նախագահ Վիտալի Մանսկու գրառման պատճառով հրաժարվել է հյուրընկալել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որի տարածքում էլ ծրագրված էր անցկացնել փառատոնը։ Գրառման մեջ ասվում է, որ արդեն երկու անգամ Մանսկուն բախտ է վիճակվել Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում: Կիսվել է նաև իր տպավորություններով առաջին անգամ «Հաղթանակի օրվանից» և հիմա էլ եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանից։

Ինստիտուտի տարածքում փառատոնի չեղարկման խնդրի հետ կապված Oragir.News-ի հետ զրուցել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը։

«Փառատոնի կազմակերպիչները մոտ մեկ ամիս առաջ դիմեցին ինձ՝ «Արտդոկֆեստի ձայնը» մեր բուհում անցկացնելու առաջարկով։ Ես ընդունեցի այն՝ ֆիլմերի որակն ու գեղարվեստական արժեքը գնահատելով։ Պատրաստվում էինք համագործակցության պայմանագիր կնքել, սակայն չհասցրեցինք, քանի որ պայմանագրի կետերը դեռևս հստակեցվում էին։

Փառատոնի հայաստանյան կազմակերպիչներին ես դրական եմ վերաբերում և դիտարկում եմ նրանց հետ այլ նախագծերի իրականացման հնարավորությունը, սակայն տարընթերցումների առիթ տված գրառման պատճառով ինստիտուտը վաղաժամ է համարում իր տարածքը «Արտդոկֆեստին» տրամադրելը։ Նշեմ, որ առաջինը հենց կազմակերպիչներն են ինձ տեղեկացրել Մանսկու գրառման մասին և իրենց կասկածներն արտահայտել։

Կարծում եմ, որ մինչև չտեսնենք Մանսկու կողմից նկարահանվող ֆիլմը, չենք կարող վստահ լինել, որ սխալ կամ ճիշտ ենք հասկացել նրա գրառումը։ Երբեք չեմ մեղադրի այն մարդկանց, ովքեր գրառման տակ վտանգ չեն տեսնի և կորոշեն իրենց տարածքում հյուրընկալել փառատոնը, առավել ևս, որ Մանսկին հեռացրել է իր գրառումը և բացատրություն տվել։ Նա պնդում է, որ ապագա ֆիլմը պացիֆիստական բնույթի է լինելու և դատապարտելու է բոլոր պատերազմները։ Գուցե այլ մարդիկ սպառիչ տեղեկություն և իրավիճակը խորապես ուսումնասիրելու հնարավորություն ունենան և հանգեն այլ վճռի։ Այս պահին, ինֆորմացիայի սակավության հետևանքով, մեր բուհը դա նպատակահարմար չի գտնում։ Բուհի հետ համաձայն են նաև կազմակերպիչները։ Որոշումը բուհի կամ հոգաբարձուների խորհրդի, այսինքն մեկ կողմի որոշում չի եղել միայն, այլ համաձայնեցվել է նաև փառատոնի կազմակերպիչների հետ

Ինքս միշտ եղել եմ «Արտդոկֆեստի» երկրպագուն, քանի որ այնտեղ միշտ ցուցադրվել են բարձրորակ վավերագրական ֆիլմեր»։

Հարցին՝ արդյո՞ք տեղյակ է, թե ով է հյուրընկալելու փառատոնը, Նալբանդյանն ասաց, որ տեղեկություն չունի․

«Հանրապետությունում չէի, նոր եմ վերադարձել և տեղեկություն չունեմ, թե որ կառույցն է պատրաստվում հյուրընկալել փառատոնը»։

Հիշեցնենք, որ մի քանի տարի է՝ «Արտդոկֆեստ» փառատոնը արգելված է Ռուսաստանում, ինչի պատճառով էլ այն անցկացվում է Հայաստանում։ Այս տարի փառատոնի մեկնարկը տրվելու էր Վիտալի Մանսկու համահեղինակությամբ նկարահանված «Восточный фронт» կինոնկարով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան