Ուղիղ եթեր
Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 18:00 11-11-2023

Շատ տեղերում եմ ապրել, բայց Հայաստանում ինձ զգացի տանը․ Տիգրան Կազազյան

Նոյեմբերի 10֊ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ կոմպոզիտոր, ուդահար Տիգրան Կազազյանի և Lucy Khanyan Trio-ի հետ համատեղ մենահամերգը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Տիգրան Կազազյանի հեղինակային կատարումները՝ նոր գործիքավորմամբ։

«Հայրիկիս՝ ուդահար Ժորժ Կազազյանի երաժշտության շնորհիվ է, որ դարձա ուդահար։ 19 տարեկան էի, երբ ուրիշ ձևով լսեցի երաժշտությունը, որից հետո սովորեցի, սկսեցի նվագել ուդ, և որոշեցի դառնալ երաժիշտ։

Կանադայում էի, երբ շատ պատահական ձևով իմացա կոնսերվատորիայի մասին, որից 4 օր հետո արդեն Հայաստանում էի։ Տարբեր տեղերում եմ ապրել, բայց Հայաստանում զգացի, որ տանն եմ»,֊ Oragir.News-ի հետ զրույցում անկեղծացավ Տիգրան Կազազյանը։