Հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմում սպանված և անհետ կորած ադրբեջանցիների թիվը
copy image url

Հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմում սպանված և անհետ կորած ադրբեջանցիների թիվը

Արտաքին 1 տարի առաջ - 16:25 10-11-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայտնի է դարձել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր ադրբեջանցիների զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը, տվյալները հայտնի են դարձել Արևելյան Եվրոպայի Report բյուրոյի կողմից իրականացված հետաքննության արդյունքում։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 130 ադրբեջանցի է սպանվել, մոտ 100-ը՝ վիրավորվել, իսկ 70-ը ՝ անհետ կորել:

Նշվում է, որ ադրբեջանցիների շրջանում անհետ կորածների մեծ մասը Դոնեցկի մարզում, մասնավորապես Մարիուպոլ քաղաքում բնակվող քաղաքացիներ են, որը 2022-ի մայիսից անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներկայացված տվյալները հաշվարկել են Report-ի տեղական բյուրոն և պաշտոնական վիճակագրություն չեն, ուստի Ուկրաինայում սպանված և անհետ կորած ադրբեջանցիների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:


Ամենից շատ դիտված