Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 21:43 08-11-2023

Մահացել է վաստակաշատ մարզիչ Կարապետ Պերկուպերկյանը

Կյանքից հեռացել է Աջափնյակ վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի բասկետբոլի վաստակաշատ մարզիչ՝ Կարապետ Պերկուպերկյանը։

Գույժը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Նա հանդիսացել է տվյալ մարզադպրոցի սան, իսկ 1977թ.-ից ի վեր աշխատել է նույն մարզադպրոցում՝ որպես բասկետբոլի մարզիչ։