Արտաքին 2 տարի առաջ - 17:19 07-11-2023

Թուրքիայում իսլամիստ գործիչը պահանջում է զորքեր մտցնել Գազայի հատված

Թուրքիայում իսլամական ուղղվածության «Վերածնունդ» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով թուրքական զինված ուժերը մեկ տարի ժամկետով տեղակայել Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ֆաթիհ Էրբաքանի խնդրագրում մասնավորապես նշված է.

«Պաղեստինում զինված բախումների պատճառով Գազայի բնակիչների համար առաջացած դժվարությունները մեղմելու և Թուրքիայի, նաև միջազգային հանրության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության առաքումը թուրքական «Կարմիր մահիկի», Պաղեստինի «Կարմիր մահիկի» միջոցով հեշտացնելու նպատակով, համաձայն Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի, մենք հայտնում ենք մեր խնդրանքը և պահանջը՝ Թուրքիայի զինված ուժերը տեղակայել Պաղեստինի տարածքում՝ ցամաքում անվտանգ գոտի և ծովում անվտանգության միջանցք ստեղծելու առաջադրանքն իրականացնելու համար»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա