Արտաքին 3 տարի առաջ - 12:30 19-10-2023

Եգիպտոսը Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար միջանցք կբացի

Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտնել է Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։

Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Ռաֆահ տերմինալի միջոցով Գազայի հատված կայուն մարդասիրական օգնության մատակարարման շուրջ։ Նա միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե երբ կսկսվեն մատակարարումները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել էր, որ նախագահ Սիսին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է մինչև 20 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնություն ունեցող բեռնատարները, ամենայն հավանականությամբ, Ռաֆահի սահմանային անցակետով կանցնեն ուրբաթից ոչ շուտ։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա