Ներքին 2 տարի առաջ - 18:18 06-11-2023

Հաղարծին վանական համալիրին հարակից անտառում խոտածածկույթ է այրվում

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ անտառի մոտակայքում՝ մոտ 1 հա տարածքում, այրվում է խոտածածկույթ և խաշամ։

Ամենից շատ դիտված