Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ասատրյանը մահացել է սրտի կաթվածից․ «Ինֆարկտից է մահացել»։
Ճշտող հարցին՝ դեպքը որտեղ է եղել, տա՞նը, թե՞ աշխատավայում, պատգամավորը պատասխանեց․ «Մաթևոս Ասատրյանը տանն է եղել այդ պահին»։