Ներքին 2 տարի առաջ - 13:37 03-11-2023

ԿԸՀ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՄԹ կառավարության և IFES-ի հետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ազդարարում է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։

ԿԸՀ-ից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին ԿԸՀ վարչական շենքում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոն և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Ծրագիրը կգործի երեք հիմնական ուղղություններով՝ կիբերանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավում, քաղաքական ֆինանսավորման և հանրային ռեսուրսների չարաշահման նկատմամբ վերահսկողության բարելավում և ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կրթության հմտությունների զարգացում՝ ժողովրդավարական բոլոր գործընթացներում մասնակցության ապահովման նպատակով։

ՄԹ դեսպան Ջոն Գալագերը ուրախությամբ ազդարարեց ծրագրի մեկնարկի մասին՝ ասելով, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները լավ օրինակ էին ՀՀ ժողովրդավարական գործընթացների հասունացման։ Դեսպանն ընդգծեց՝ ծրագիրն ուղղված է ՀՀ ժողովրդավարական հենասյուների ամրապնդմանը։

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս կարևորեց ծրագրի մեկնարկը՝ ուրախությամբ արձանագրելով ԿԸՀ-ի հետ համագործակցության ընդլայնումը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ վերահաստատելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի։ Ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունները ժողովրդավարության անկյունաքարն են։ ԿԸՀ նախագահը նաև հավելեց, որ 2024 և 2025 թվականներին հերթական ընտրություններ չեն սպասվում, ուստի ԿԸՀ աշխատակազմն իր ողջ ներուժը ներդնելու է ընտրական համակարգերի հզորացմանը։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից