Արտաքին 2 տարի առաջ - 13:14 03-11-2023

Վաշինգտոնից վերահաստատում են՝ չեն աջակցում Գազայի հատվածում հրդшդարի հաստատմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ Պենտագոնը չի աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատման գաղափարին։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Պենտագոնի խոսնակի համոզմամբ՝ հրադադարի հաստատումը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը վերախմբավորվելու հնարավորություն կտա։ «Մենք չենք աջակցում հրադադարի սահմանմանը, դա ՀԱՄԱՍ-ին ժամանակ կտա վերախմբավորվելու, ինչը հերթական անգամ կվտանգի Իսրայելի ժողովրդին և մյուսներին», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Ռայդերը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանություններն աջակցում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում մի շարք հումանիտար դադարների սահմանման գաղափարին՝ Գազա անհրաժեշտ օգնություն հասցնելու և մարդկանց, այդ թվում՝ պատանդներին, պաղեստինյան անկլավից դուրս բերելու համար։

Պենտագոնի խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է Իսրայելի հետ շարունակաբար քննարկել պատերազմի կանոններին հետևելու անհրաժեշտության հարցը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, օրեր առաջ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կողմնակից չէ Գազայում հրադադարի հաստատմանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից

Ձեզ գուցե հետաքրքրի