Արտաքին 2 տարի առաջ - 12:25 03-11-2023

Էրդողանը կարևորում է, որ «ՀՀ-ն կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է, որ «Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները»։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է Աստանայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթում։

Էրդողանն ընդգծել է, որ համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարում իրենց ամենակարևոր ուժը թուրքական աշխարհի միասնությունն է, համերաշխությունն ու համերաշխությունը։ Նա այս համատեքստում նշել է, որ Ադրբեջանն Արցախում վերջ է տվել «30 տարի շարունակվող օկուպացիային»։

«Մենք տեսել և շարունակում ենք տեսնել այս ճշմարտությունը վերջերս տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններում: Հայրենական պատերազմից հետո Ադրբեջանը լիովին վերջ դրեց Ղարաբաղում 30 տարի շարունակվող օկուպացիային։ Մենք մեծ հպարտություն և ուրախություն ենք զգում այս պատմական նվաճման համար»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ ներկայումս տարածաշրջանը մեկ քայլով ավելի մոտ է մշտական խաղաղությանը։ Նա ասել է, որ իրենց մեծագույն ցանկությունն է օգտվել բացված հնարավորությունների պատուհանից։

«Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները։ Մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտային գծի կառուցումը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»,- կարծում է նա։

Էրդողանը հավելել է, որ այդ գծի բացումը մեծ ներդրում կունենա տարածաշրջանի բոլոր երկրների բարօրության մեջ, ինչպես նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ։ Նրա խոսքով՝ որպեսզի այս գործընթացը հաջողությամբ ավարտվի, թուրքական աշխարհը պետք է շարունակի աջակցել Ադրբեջանին։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ