Սպորտ 2 տարի առաջ - 09:50 03-11-2023

Շանթ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովին․ FIDE Grand Swiss

Մեն կղզում տեղի ունեցան FIDE Grand Swiss մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ եւ հասավ հաղթանակի։ Շանթ Սարգսյանը 4,5 միավորով բաժանում է 23-45-րդ տեղերը։ Հայաստանի ներկայացուցիչներից 4,5-ական միավոր ունեն նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը։

8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց իրանցի Պարհամ Մաղսուդլուին, Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ։

Առաջինից չորրորդ տեղերը 6-ական միավորով բաժանում են ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, հնդիկ Գուջրատի Վիդիտը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը։

Նրանցից կեսական միավոր են հետ 5-13-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստները, որոնց թվում է նաեւ ամերիկահայ Սամուել Սեւյանը։ Նա 8-րդ տուրում պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջային։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ամերիկացի Հանս Նիմանի հետ եւ 5 միավորով բաժանում է 14-22-րդ տեղերը։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Երկու լավագույնները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ