Ներքին 2 տարի առաջ - 08:45 03-11-2023

Տանդ հասցեն գրի, բ-ի տղա․ Փաշինյանի նախկին օգնականը նկարել է խախտում անող Niva-ի վարորդին

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, տեսանկարահանել և իր տիկտոկյան էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Niva մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտումներով վարում այն։

«Խախտում է համակեցության կանոնները, վտանգում իր և շրջապատող մարդկանց կյանքը»,- գրել է նա։

Նաիրի Սարգսյանի այս գրառման տակ օգտատերերը նշել են վարորդին, որից հետո սկսվել են փոխադարձ վիրավորանքները։

«Զանգի քաղմաս»,- գրել է ենթադրյալ վարորդը։

«Հա բ-ի տղա, դու խի՞ ես նկարում, գցում ինտերնետ։ Ես իմացա, թե ում ավտոյի միջից ես նկարում, նայի չհելնես դեմս, մորդ ․․․»,- Նաիրի Սարգսյանին գրել է մեկ այլ օգտատեր։

Սարգսյանն էլ նրան պատասխանել է․

«Տանդ հասցեն գրի, այ բ-ի տղա»։

Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել է Նաիրի Սարգսյանի տարիքով, ինչին նա պատասխանել է՝ 31։

Նաիրի Սարգսյանը մեկնաբանությունների բաժնում նաև հավելում է արել․

«Ես որ ուսանող էի, Ժողում սենց Նիվա քշող հայտնի տղա կար, պրոֆեսիոնալ նիվիստ էր, շատ մեծ վարպետությամբ էր խախտումներ անում, այդ Նիվայի մեջ էլ մահացավ 18տ․»։

Նշենք, որ մինչ այս պահը Նաիրի Սարգսյանը նշված մեկնաբանություններից որևէ մեկը չի հեռացրել։

Բազմաթիվ օգտատերեր նաև հույս են հայտնում, որ Նաիրի Սարգսյանի այս տեսանյութը կարժանանա իրավապահների ուշադրությանը, և վարորդը պատասխանատվության կենթարկվի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան