Մամուլ 2 տարի առաջ - 08:01 03-11-2023

ՌԴ-ի դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ի 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ չնայած Ռուսաստանի սպառնալիք-նախազգուշացումներին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ Հռոմի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի տվյալ երկիր։

Սակայն, ինչպես ասում են, կատվի վազքը մինչեւ մարագն է, Հռոմի ստատուտը դեռեւս ուժի մեջ չի մտել, բայց վավերացումից հետո ՌԴ-ն անցել է սանկցիաների մեր հայրենակիցների նկատմամբ՝ հարկային ստուգումներ, դեպորտի սպառնալիքներ, հայկական վարորդական վկայականները ճանաչելու գործընթացի հետաձգում եւ այլն։ ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները։ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել Ռուսաստանի մտահոգությունները։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ երեկ բացել է փակագծերը, ասելով, որ կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Ռուսական կողմը դեռեւս չի պատասխանել ՀՀ առաջարկին։ Իշխանական շրջանակներում հույս չունեն, որ պատասխան կստանան, համոզված են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ում չեն մարսել ու չեն ներելու։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են