Արտաքին 3 տարի առաջ - 17:59 02-11-2023

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարի հաջորդ առաջին տեղակալը կարող է դառնալ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով փորձագետ Կուրտ Քեմպբելը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է Կուրտ Քեմպբելին առաջարկել այդ պաշտոնում»,- նշվել է ԱՄՆ վարչակազմի տարածած հայտարարությունում։

Փաստաթղթում նշվել է, որ 2021թ. հունվարից Կուրտ Քեմպբելը զբաղեցնում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերի համակարգողի պաշտոնը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում։

Այժմ այդ պաշտոնին ժամանակավորապես գտնվում է Վիկտորյա Նուլանդը, այն ավելի վաղ զբաղեցնում էր Վենդի Շերմանը։

Կուրտ Քեմպբելը ծնվել է 1957թ.։ ԱՄՆ վարչակազմում նա զբաղեցրել է մի քանի պաշտոններ, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով օգնականի տեղակալի պաշտոնը։ Կուրտ Քեմպբելը եղել է ԱՄՆ ՌԾՈւ սպա Շտաբների պետերի միավորված կոմիտեում եւ ռազմածովային գործողությունների հատուկ հետախուզական ստորաբաժանման պետ։

Նա ստացել է գիտությունների բակալավրի աստիճան Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանում, երաժշտության վկայական եւ քաղաքական փիլիսոփայության վկայական Երեւանի համալսարանում (Խորհրդային Հայաստանում), միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճան Brasenose College-ում, Օքսֆորդում՝ Մարշալի թոշակ։

2009-13թթ. զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի գծով, Բարաք Օբամայի վարչակազմում։ Նա նաեւ Asia Group ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է, որը հիմնել է 2013թ. փետրվարին։
Բայդենի վարչակազմի աշխատանքի առաջին օրը Կուրտ Քեմպբելին Ազգային անվտանգության խորհրդում նշանակել են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով համակարգող։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ