Արտաքին 2 տարի առաջ - 15:18 02-11-2023

Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը Վրաստանում: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ցանակացած շփում, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և գրգռվածության թուլացմանը, մենք միայն ողջունում ենք: Հիմք ենք ընդունում այն, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարությունների համալիրն է, որոնք ընդունվել են 2020-2022 թթ.: Այն ենթադրում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքում, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, քաղաքացիական հասարակության երկխոսություն և այլն»,- ասել է Զախարովան:

Նա վերահաստատել է, որ մոտ ժամանակներս Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը