Արտաքին 3 տարի առաջ - 15:12 13-10-2023

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Երևանի և Բաքվի բանակցությունները. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Պուտինը շեշտել է, որ արևմուտքը ձգտում է խաթարել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների հետ՝ բառի լայն իմաստով։

«Օգտագործվում է ցանկացած միջոց։ Արևմուտքի նման ակտիվության վերջին օրինակը նրանցից հեռու, բայց մեզ շատ մոտ ռազմավարական կարևոր տարածաշրջաններում ղարաբաղյան ճգնաժամն էր, որը մենք երեկ մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիան կանխելու համար։

«Մեր օգնությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Իլհամ Ալիևը կարող է հաստատել, որ այս ամբողջ ընթացքում, եռակողմ ձևաչափով, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ծանր աշխատանք են տանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները՝ իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում»,- նշել է նա։

Պուտինն ասել է, որ ներկայիս օրակարգը խաղաղության պայմանագիր պատրաստելն է՝ վերջ դնելու այս երկարատև հակամարտությանը։

«Եվ Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին։ Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակադրակով:

Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան