Ներքին 2 տարի առաջ - 15:01 02-11-2023

Պայթյունից զոհված արցախցի 14-ամյա Վահեին վերջին հրաժեշտը տվեցին

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից 1 ամիս անց ԴՆԹ անալիզի միջոցով հայտնաբերվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Արտիկի Աբալյանի աճյունը։

Այսօր տեղի ունեցավ Վահեի հուղարկավորությունը, որին ներկա էին նրա համագյուղացիները, հարազատներն ու դասընկերները։

Նշենք, որ տևական ժամանակ է Վահեի հարազատները սոցիալական ցանցերում տեղադրում էին նրա լուսանկարը և գրում՝ «Օգնեք գտնենք, խնդրում ենք․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից