Արտաքին 3 տարի առաջ - 14:48 02-11-2023

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանը, դժվար է հասնել խաղաղության. Նուբար Աֆեյան

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է դառնում ոչ միայն հասնել արդարության, այլև դժվար է դառնում հասնել խաղաղության: Այս մասին ասել է ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ CNN-ի եթերում անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրա հետևանքով Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը:

Աֆեյանը հիշեցրել է Արցախյան հակամարտության պատմությունը, ներառյալ՝ 2020-ի պատերազմը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուս խաղաղապահների տեղակայումը ,9 ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային հարձակումն ու դրա հետևանքով մի քանի օրում Արցախի ամբողջ բնակչության արտագաղթը:

Աֆեյանի խոսքով՝ ինքն այս հարցը հրապարակավ բարձրաձայնում է և ահազանգեր հնչեցնում, քանի որ ազգությամբ հայ է, և իր ընտանիքը ևս ստիպված է եղել գաղթել՝ սկզբում Օսմանյան կայսրությունից՝ Բուլղարիա, ապա, քաղաքացիական պատերազմի պատճառով, Լիբանանից՝ ԱՄՆ:

«Մեկ դար անց այն բանից հետո, երբ պապս ու իր ընտանիքը հետապնդվում էին օսմանյան թուրքերի կողմից, ես կարողացել եմ հասնել մի դիրքի, երբ աշխարհով մեկ գործող մեր նախագծերի միջոցով ոչ միայն կարողանում եմ օգնել բռնաճնշումներից ու ցեղասպանությունից փախնող այլ մարդկանց, այլև փորձում եմ այնպես անել, որ նման բաներ այլևս չկրկնվեն հայերի հետ», - ասել է Աֆեյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվել է Արցախում, շոկային է:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ