ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ
copy image url

ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ

Ներքին 1 տարի առաջ - 13:32 02-11-2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց (https://www.ombuds.am/images/files/34b7bedf65b11eccc9be20dd5ee9d22a.pdf) ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ։

Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հստակ, գործնական ու համալիր մեխանիզմների ներդրման և կատարելագործման անհրաժեշտությամբ:

Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի հիմնախնդիրը, դրա հիմքում ընկած պատճառները, բուլինգի աննախադեպ ծավալները Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ներկայացվել են իրավասու պետական մարմիններին ուղղված` խնդրի լուծմանն առնչվող առաջարկներ:

Ուսումնասիրության շրջանակում ՄԻՊ աշխատակազմի կողմից hարցումներ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին, իրականացվել են քննարկումներ ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ բուլինգի դրսևորումները ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լայն տարածում։ Բուլինգը բացասաբար է անդրադառնում ոչ միայն բուլինգի ենթարկված երեխաների, այլ նաև այն իրականացնողների և այլ դերակատարների, ինչպես նաև ամբողջ հասարակական միջավայրի վրա։ Նշված երևույթի առկայությունն ու դրա դեմ պայքարի կառուցակարգերի անկատար լինելը ևս մեր հասարակությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտի խորքային պատճառներից են։

Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է՝ երեխայի իրավունքների լիարժեք երաշխավորման տեսանկյունից հատկապես կարևոր է պետության դերակատարությունը բուլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց ապահովման հարցում։ Այս առումով պետությունն ունի դեռևս լուրջ անելիքներ և հստակ պոզիտիվ պարտավորություն։

Արտահերթ զեկույցը պատրաստվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC